մարդկության դեմ ուղղված հանցագործություններ

Սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Ասադին

Սիրիայի քրեական դատարանը երեքշաբթի օրը մահապատժի է դատապարտել տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին, նրա կրտսեր եղբորը՝ Մահերին, և նրանց զարմիկին՝ Ատեֆ Նաջիբին: Սա նախկին իշխող ընտանիքի անդամների նկատմամբ առաջին դատավճիռն է շուրջ երկու տարի առաջ նրանց տապալումից ի վեր: