ARM64

Հրապարակվել է Linux KVM-ի լուրջ խոցելիության PoC էքսպլոյտը

Հանրայնացվել է Linux միջուկի կրիտիկական խոցելիության PoC էքսպլոյտը, որը թույլ է տալիս չարամիտ հյուր վիրտուալ մեքենային դուրս գալ իր «ավազարկղից» (sandbox) և հյուրընկալ համակարգում կատարել հրամաններ միջուկի ամբողջական արտոնություններով: Սա լուրջ մտահոգություն է առաջացրել ARM64 ամպային ենթակառուցվածքների օպերատորների շրջանում: